▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը ՖԲ-ի ուղիղ եթերում անդրադարձավ ԵԼՔ դաշինքի հետագա ճակատագրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարց ու պատասխանի ընթացքում օգտատերերից մեկը  հետաքրքրվեց, թե ինչ է լինելու ԵԼՔ դաշինքի հետագա ճակատագիրը:

«ԵԼՔ-ի պատմությունը ձեր աչքի առաջ է տեղի ունեցել, եւ հիմա դաշինքը զբաղված է իր հետագա անելիքները քննարկելով: Քննարկումների արդյունքում պարզ կլինի՝ դաշինքում եղած կուսակցությունների տեսակետները համընկնո՞ւմ են ապագայի անելիքների հետ, թե՝ ոչ»,- պատասխանեց Փաշինյանը:

Ի դեպ, նշենք, որ ԵԼՔ դաշինքում կուսակցությունները քննարկում են՝ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին միասնական են մասնակցելո՞ւ, թե՝ առանձին-առանձին:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին