▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չեխիայի և Հունաստանի գործող, Կանադայի՝ նախկին վարչապետերին

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վարչապետը գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է Կանադայի նախկին վարչապետ Ժան Քրեթեյնի հետ, ով այս տարի ներկայացնում է Կանադայի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է  նաև Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ։

Վարչապետը նշել է, որ Չեխիան Հայաստանի լավ գործընկերն է, և Հայաստանը հետաքրքրված է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության խորացմամբ։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար՝ նշելով, որ համաձայնագիրը համահունչ է ՀՀ բարեփոխումների օրակարգին և դրա արագ վավերացումը կնպաստի այդ օրակարգի արդյունավետ իրագործմանը։

Դիտեք նաև՝

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին