▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցել

Շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին, կայացել է Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքը, գաղտնիության պայմաններում։

Այս մասին գրում է «Հրապարակը» : «Խնջույքի բոլոր մասնակիցներին արգելված է եղել հարսանիքի մասին հիշատակող որևէ գրառում կամ լուսանկար հրապարակել։ Միջոցառմանը մասնակցած մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցել է հարսանիքին, ուղղակի թիկնազորն ուշի ուշով հետևել է հյուրերին, վերահսկել է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում անցկացված միջոցառումից որևէ ապացույց չհայտնվի համացանցում։

Նորապսակները ևս որևէ լուսանկար չեն հրապարակել, միայն երեկ հարսը՝ Հայկուհի Ղալումյանը, հայաստանյան հանգստյան տներից մեկից լուսանկարներ է հրապարակել, որի տակ շնորհավորանքներ և երջանկության մաղթանքներ են գրվել, ինչից հասկացվում է, որ խոսքն ամուսնության մասին է։

Մի հարսանիք էլ է տեղի ունեցել այս օրերին՝ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր աղջիկն ամուսնացել է քրեական հեղինակություն համարվող Արամ Խռանյանի՝ Արամչոյի որդու հետ»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին