Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Երևանի «Հարսնաքար» ռեստորանում հարսանիքի է մասնակցել, այս մասին գրում է Armlur-ը:
Հարսանիքին ներկա են եղել պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, ինչպես նաև փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նշվում է, որ «Մեծ անիվ» ընկերության սեփականատիրոջ հարսանիքն է եղել. ըստ պաշտոնական տվյալների, այս պահին ընկերության տնօրենը Նարեկ Մազլումյանն է: