▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին

«Ի հեճուկս ՀՀ կառավարության ու միջազգային հանրության ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ ու գործողություններով վարկաբեկելով նաև եռակողմ հայտարարությունները: Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների շինծու դատավարությունները: Վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում:

http://asekose.am/filemanager/uploads/Nikol_asulis.jpg

Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում նաև վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիների բացման թեման: Բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել ու չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: Ադրբեջանի ԶՈՒ-ն ոչ միայն շարունակում է ապօրինի մնալ ՀՀ տարածքում, այլև սադրիչ գործողություններ է ձեռնարկում՝ փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ համակարգը: Լինելով ՀԱՊԿ անդամ, ով սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը, ու ես բացառում են ՀՀ ԶՈՒ-ի կողմից որևէ սադրիչ գործողություն: Կարծում եմ, որ Ադրբեջանի ու մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելության անհնարինության պայմաններում, մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ՝ ներառյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը... Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելուն, որևէ կապ չունի իրականության հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին