▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին հասցրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս

Նիկոլ Փաշինյանի հասցրած նյութական վնասները Հայաստանին ու Արցախին հսկայական են:

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/Nikol_Pashinyan.jpg

Այս մասին գրում է 7or.am-ը:

Թշնամուն են անցել 9 շրջան՝ ներառյալ Շուշիի ու Հադրութի շրջանները: Ադրբեջանին է հանձնվել Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսը: Ավերվել է զգալի բնակմակերես: ՀՀ և ԱՀ զինուժի կորուստները գնահատվում են 3 միլիարդ դոլարի չափով: Հսկայական մշակութային ժառանգություն է անցել թշնամու վերահսկողության տակ:

Ըստ տարբեր աղբյուրների՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են մնացել պատմության և մշակույթի 2000 հուշարձան՝ այդ թվում 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 591 խաչքար, 52 ամրոց, Տիգրանակերտը, Ծիծեռնավանքի բազիլիկը, Ազոխի քարանձավը, Նոր Կարմիրավանի գերեզմանոցը, Միրիկի, Կերենի հնավայրերը, այլ հուշարձաններ, մշակութային արժեքներ, գրադարաններ և այլն։

Ադրբեջանին անցել է ՀՀ տարածքից 41 քառակուսի կիլոմետրանոց հատված, Գորիս-Կապան 21-կիլոմետրանոց ճանապարհահատվածը (սրա արդյունքում կրճատվել է Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալը. այլընտրանքային ճանապարհը վատանցանելի է և չի փոխարինում նախկին ճանապարհին): Ադրբեջանական զորքը մտել է ՀՀ տարածք Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:

Արցախում հայկական կողմը կորցրել է 118 համայնք՝ քաղաքներ և գյուղեր: Հադրութի շրջանից Ադրբեջանին է անցել 42 բնակավայր: Մարտակերտի շրջանից Ադրբեջանին է անցել 13, իսկ՝ Ասկերանից 8 բնակավայր:

Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախի կորսված տարածքներում իրականացված բոլոր ծրագրերը՝ ճանապարհաշինություն, ջրամատակարարում, կրթություն, առողջապահություն և այլն, կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ: Պատերազմի օրերին հիմնադրամի միջոցներից, ռազմական ծախսերի անվան տակ, անհետացել է 100 միլիոն դոլարի չափ գումար:

Արցախի ՀՆԱ-ն 2020-ից հետո պակասել է 20 միլիարդ դրամի կարգի: Արցախում կորցրել ենք գյուղատնտեսական նշանակության ավելի քան 7 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ՀԷԿ-եր, հանքեր: Հայաստանի ու Արցախի բյուջեները կորցրել են միլիարդավոր դրամներ:

Պաշտոնական տվյալներով 3.788 (նիկելոնք զոհերի ամբողջական ցուցակը չեն հրապարակում, որպեսզի թաքցնեն իրական թիվը), իսկ իրականում՝ մոտ 5.000 զոհ ենք ունեցել: Տարբեր հաշվարկներով ունենք երկու տասնյակ հազարի հասնող վիրավորներ, տասնյակ հազարավոր տնազուրկներ:

Առաջիկա 20 տարիների համար բյուջեի չստացված մուտքերը և բյուջեի ծախսային բեռը զոհվածների ու վիրավորների համար հանրագումարում կկազմեն ավելի քան 4,5 միլիարդ դոլար:

Եթե նյութական՝ ֆինանսական, տեսք տանք բոլոր կորուստներին ու ապագա կորցրած հնարավորություններին, ապա Նիկոլ Փաշինյանի հասցրած վնասը գնահատվում է ավելի քան 100 միլիարդ դոլար:

Ահա այսպիսի վնաս է հասցրել մեր երկրին Նիկոլ Փաշինյանը։ Սա՛ է իսկական թալանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին