▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 24.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու աշխարհն ընկալում է Ադրբեջանի բառապաշարով»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը լուսանկար է հրապարակել՝ գրելով․ ««Մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով և բանաձևերով»։ Երեկվա իր հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը, որը աշխարհն ու Հայաստանը ընկալում է բացառապես Ադրբեջանի բառապաշարով»։

***

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Դու ոչ միայն զիջել ես, այլ նաև հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թուրք-ադրբեջանական ուժերին։
Ի՞նչ ես զիջել, հերթով ասեմ …
Նիկոլ, 12.000 քառ կմ Արցախ ես զիջել։
120.000 հայ մարդու տուն ու գերեզման ես զիջել։
5.000 կյանքեր ես զիջել։
12.000 վիրավոր ես զիջել։
Հարյուրավոր վանքեր ես զիջել։
100-ից ավել հայկական գյուղ ու քաղաք ես զիջել։
Շուշի ու Դադիվանք, Ամարաս ու Գանձասար ես զիջել։
Գորիս-Կապան միջպետական ճանապարհ ես զիջել։
Սև լճի մի մասն ես զիջել։
Տավուշի 4 գյուղն ես զիջել։
ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ տարածք ես զիջել։
Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանն ես զիջել Բաքվին։
Ու դեռ զիջում ու զիջում ես։
Իսկ ամենակարևորը՝ մեր ազգի նամուսն ու թասիբն ես զիջել։
Արժանապատվությունն ես զիջել։
Արարատի խորհուրդն ես զիջել։
Անկախության հռչակագրի բովանդակությունն ես զիջել։
Հայի հիշողությունն ես զիջել։
Մեր պատմությունն ես զիջել։
Տո, ամեն բան ես զիջել, հանուն աթոռիդ։
Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում։ Բա հիմա էլ պարի…Չես կարող, քանի որ զիջել ես քո համոզմունքը՝ դառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպանը։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ իշխանության գլխին գտնվող անձը հայտարարում է, որ վերջին 7 տարում, իր պաշտոնավարման օրոք, որևէ բան չի զիջել, որ ՀՀ-ն ավել անկախ ու ինքնիշխան է դարձել, միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ:
Սա ևս մեկ հաստատումն է այն բանի, որ սրանց իշխանությունը Հայաստանի շղթայական պարտությունները, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքային կորուստները, ռազմավարական դիրքերի հանձնումն ու բոլոր ճակատներում տապալումները իրենց կյանքի և իշխանության նվաճումն են համարում:
Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդը դավաճանության հետևանքով են այս ողբերգական կետին հասել ու դրա պատասխանատուներն իրենց հանրային խոսքով հաստատում և պարբերաբար ինքնախոստովանական ցուցմունքներ են հնչեցնում»:

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գրելը քիչ էր, հիմի էլ բանավոր ա ասում, որ պատրաստ եմ ստորագրել տեքստը։ Դա էլ քիչ ա` ասում ա. «սահմանային էսկալացիայի հիմք չկա»։ Տեսեք, սրանք անընդհատ շեշտում են Ալմա Աթա, բայց չգիտես ինչի` դեմարկացիան ոչ թե Ալմա Աթայի հիմք հանդիսացող 1988 թվականի հունվարի 12 քարտեզով են որոշում, այլ 1975-76 թվերի քարտեզներով։
Էսկալացիայի հիմքն էլ, որ բացառում էս, բա օրը 8 անգամ ՊՆ-ն ինչի՞ ա հերքում Ադրբեջանին. դրանք ամեն ինչ անում են, «լեգիտիմ հիմքեր» ստեղծելու համար։ Ադրբեջանը հերթական անգամ ստորացնում ա ու զաչումարիտ անում, ուրիշ բան չկա։
Ի դեպ ասեմ, որ 2020-ի սեպտեմբերին էլ Հ1-ին հարցազրույց տվեց, չհեռարձակվեց, հետոն շատ դաժան էր»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին