▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության անհրաժեշտության մասին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին. «Չպետք է մոռանալ, որ պատերազմն ավարտված չէ ու ցանկացած պահի կարող է իրավիճակի լարում լինել: Ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, ինչ երկար ժամանակ կիրառել է՝ փորձ անել կարգավորումը դուրս բերել կառուցողական բանակցային փուլից: ՀՀ-ն պետք է դիմակայի այդ գործիքին՝ ԶՈՒ մարտունակության մակարդակը բարձրացնելով: Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարծում եմ, որ վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին, բանավեճ կար հայկական ու ադրբեջանական կողմի միջև, թե ովքեր ու ինչպես են խախտել հրադադարը: Մենք այդ կապակցությամբ ունենք նաև փաստեր ու կարծում եմ, որ այդ բանավեճն առաջ է բերում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի անհրաժեշտության հարցը»,- հայտարարեց վարչապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին