▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Լոռիում է՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին

1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Շիրակամուտ համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին:

Վարչապետին ուղեկցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, պատգամավորներ եւ այլք:

Վարչապետը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերշացնող հուշակոթողի մոտ: Այնուհետ հենց նույն տարածքում հանդիպել հավաքված բնակիչների հետ, լսել նրանց խնդիրների մասին: Վարչապետին նաեւ քաղաքացիները հանձնել են նամակներ եւ խնդրել հետամուտ լինել դրանցում գրված անհանգստություններին:

 

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը Սպիտակում մասնակցել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին