Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ գրասենյակից դուրս գալիս ի պատասխան լրագրողի հարցի՝ մասնակցելո՞ւ է «ԱՅՈ»-ի քարոզարշավին, վարչապետն այսպես պատասխանեց․ «Այո, այո»։
Հիշեցնենք՝ այսօր պաշտոնապես մեկնարկեց ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը։ «Այո»-ի քարոզչական շտաբն արդեն ձեւավորվել է՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։