▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը միացել է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային

Արդեն տեղեկացրել ենք, որ մայրաքաղաքում տարբեր խմբեր են ձևավորվել, որոնք պայքարում են տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ:

Այս պահին վերջիններիս միացել են նաև  նաև Պետրոս Ղազարյանը, Արթուր Իսպիրյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Երեկվանից դերասան Հայկ Մարությանը (Կարգին սերիալի Հայկո)` ընկերների հետ  միացել են ‪‎«Չեմ վճարելու150 դրամ ակցիային»: Ակցիան շարունավում է նաև այսօր: Նրանց միացել են տասնյակ մեքենաներ:  Նրանք մարդկանց անվճար տեղափոխում են` հորդորելով չվճարել 150 դրամ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին