▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանին մեղադրեց ստախոսության մեջ. Սկանդալային հայտարարություն՝ ԱԺ-ում

Նոյեմբերի 17-ին այն ժամանակ դեռ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի 4-րդ օրը ներկայացրել է մեր կորուստներն ու ԶՈւ գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար: Ուզում եմ պատասխանատու հայտարարել, որ նրա հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս ու առնչություն չունի: Նա նման բան չի ասել, ինչն արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ:

Խոսքը սեպտեմբերի 30-ին ԱԺ նիստի մասին է:

Նա ասել է, որ հակառակորդը որևէ առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրն ու մինչև վերջ կկատարի: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին նման բան չէր էլ կարող ասել, քանի որ 2020 թվականի օգոստոսի 21-ին ԱԺ նիստում ունեցած զեկույցում հավաստիացրել է, որ Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումն ու ջախջախել նրա խմբավորումները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին