ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավետիս Բերբերյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:
Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.
Ավետիս Բերբերյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»:
Նշենք, որ Ավետիս Բերբերյանը վարչապետի օգնականի պաշտոնում նշանակվել էր ապրիլի 19-ին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը: