▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի՝ «անշնորհակալ Հայաստանի» մասին գրառմանը

Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին քաղաքական գործիչներ, իսկ Ռուսաստանի թշնամի համարվող ՀԿ-ներն աշխատում են նախագահների կառավարման ժամանակներից, որի հավատարմությանը ՌԴ-ում ոչ ոք չի կասկածել։

Այս մասին  հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը հայ-ռուսական հարաբերությունների մասին կտրուկ բացասական արձագանք է առաջացրել Հայաստանում, ՌԲԿ-ին տված հարցազրույցում նշել է Փաշինյանը՝ նշելով  որ գրառման մեջ թվարկված բոլոր պահանջներն անհիմն են։

Հիշեցնենք, որ գրառման մեջ Սիմոնյանը մեղադրում է Հայաստանի իշխանություններին հակառուսական տրամադրություններ սերմանելու մեջ, իսկ այժմ, երբ «սահմանին պատերազմ է, երբ ռեժիմի գոյությունը սպառնալիքի տակ է, հայերը հիշել են, որ Ռուսաստանը պետք է իրենց փրկի: 

«Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դա նշանակում է, որ մենք չենք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը՝ այդպե՞ս չէ»,- նշել է Փաշինյանը՝ մեկնաբանելով առաջին պահանջը, «Սակայն Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածք են»,- հիշեցրել է ՀՀ վարչապետը։

Մեկնաբանելով 2008-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պահանջները, Փաշինյանը նշել է, որ ոչ թե առանձին քաղաքական գործիչներ են համարվում Ռուսաստանի դաշնակիցները, այլ ողջ հայ ժողովուրդը:

«Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը Փաշինյանը չէ, ոչ Պետրոսյանը, ոչ Պողոսյանը, ոչ Սարգսյանը, ոչ Քոչարյանը, դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է։ Սա շատ կարևոր նրբություն է», - ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ շատ գործիչներ երկար ժամանակ իրենց ներկայացնում էին որպես Ռուսաստանի միանձնյա դաշնակից, բայց Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին