«Կա տեղեկատվություն, որն ինձ փոխանցել են նաև ոստիկանական համակարգից. Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է լրջագույն սադրանքների: Չտրվե՛ք սադրանքներին: Նույնիսկ եթե ամենազարհուրելի, գռեհիկ հայհոյանքներով մոտենան քաղաքացիներ, մատով չկպնե՛ք»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով մասնակցում է «Դիմադրություն» շարժման անհնազանդության երթին: