▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե, ի վերջո, ի՞նչ սիրախաղի մեջ է գտնվում Էրդողանի և Ալիևի հետ. Ագնեսա Խամոյան

Մենք ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահը, Նիկոլ Փաշինյանի բառերով կիրթ ու կառուցողական ընկերը, շարունակում է բացահայտել կոնֆիդենցիալ գաղտնիքները, իսկ դրան զուգահեռ Նիկոլ փաշինյանը շարունակում է լռել և չներկայացնել, թե ինչ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որը պետք է եթեր հեռարձջակվեր 2020-ի սեպտեմբերի 25-26-ին:

http://asekose.am/filemanager/uploads/Agnessa_Xamoyan.jpg

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե հոկտեմբերի 7-ին ինքն առաջարկներ է արել Նիկոլ Փաշինյանին և եթե դրանք ընդունվեին, պատերազմը կարող էր դադարել:

«Այո, Ալիևը գաղտնազերծել է հերթական պայմանավորվածությունը, որը եղել է երեք կողմերից երկուսի միջև: Փաստորեն հոկտեմբերի 7-ին համաձայնություն են ձեռք բերել կանգնեցնել պատերազմը, բայց Նիկոլ Փաշինյանը չի կանգնեցրել: Մենք հոկտեմբերի 7-ին կորցրած չենք եղել Շուշին, Հադրութը, և ենթադրել է, որ շատ ավելի բարենպաստ են եղել պայմանները, քան կար նոյեմբերի 9-ին: Իսկ նոյեմբերի 9-ին մենք կապիտուլյացիոն ակտ ենք ստորագրել»,- ասել է նա:

Խամոյանի խոսքով՝ սպառնալից ոճով շարունակում է խոսել ոչ միայն Ալիևը, այլև Էրդողանը.

«Էրդողանը երեկ հայտարարել է, որ Հայաստանից դրական ազդակներ է ստացել: Նիկոլ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե, ի վերջո, ինչ սիրախաղի մեջ է գտնվում Էրդողանի հետ, Ալիևի հետ»:

Դիտեք նաև՝

Տեսանյութը՝ News.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին