Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը.
«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԻ ԻՐ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐ ՄԱՐԶՊԵՏԻՆ
Երեկ՝ դեկտեմբերի 5-ն կայացան Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններ։ Նոյեմբերյանցի ակտիվիստ, ընտրություններում վստահված անձ Սուրեն Անանյանը տեսանյութ է հրապարակել․ թե ինչպես ընտրությունների օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը գտնվել է ընտրական տեղամաս հանդիսացող Հաղթանակ գյուղի դպրոցի շրջակայքում՝ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանիների ցանկի 2-րդ համարի՝ Այրում խոշոր համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի և այլոց հետ։
Ընտրությունների օրը ընտրական տեղամասից մինչև 50 մետր հեռավորությամբ մարդկանց կուտակումը ընտրական օրենսդրության խախտում է։ Դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն ստացել է ավագանու 9, «Ապրելու երկիր» և «Հանուն հանրապետության պաշտպանների ժողովրդավարների դաշինք» կուսակցությունները՝ 6-ական տեղ։ Դա նշանակում է , որ ՔՊ-ն առանց կոալիցիա կազմելու չի կարողանալու Նոյեմբերյանում համայնքային իշխանություն ձևավորել։
Ըստ նախընտրական խոսակցությունների՝ կոալիցիա կազմելու և իշխանութուն վերցնելու պայմանավորվածութուն ունեն «Ապրելու երկիրն» ու «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնանկ անի իր հարսանիքի քավոր, 2021թ․ ապրիլի 8-ին իր կողմից Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին՝ կիրակի օրը ընտրական գործընթացներին խառնվելու, ընտրությունների արդյունքներով փաստացի պարտվելու համար»։