«Նման հարց այս պահին չի քննարվում, քանի որ կա շատ ավելի կարևոր հարց, որն արագ լուծման ու արձագանքման կարիք ունի »,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ ստեղծված իրավիճակը հանգեցնի ընտրությունների չեղարկմանը:
Սիմոնյանի խոսքով՝ այս պահին փաստաթղթերն արդեն մուտք են արվում ՀԱՊԿ համապատասխան խողովակներով, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ, իսկ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահին փոխհամագործակցոթյան պայմանագրի շրջանակներում ռազմական օգնության հարցով:
Հիշեցնենք, որ ավեի վաղ Պուտինի խոսնակն ասել էր, որ Փաշինյանը Պուտիննից օգնություն չի խնդրել Սյունիքի մասով:
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի մասին