▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 20–ին, օրվա երկրորդ կեսին ուղևորվել է Սյունիքի մարզ։

Այս մասին հայտնում է News.am-ը։

Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Ավելին, ըստ կայքի տեղեկությունների, Փաշինյանի համար վստահելի ոստիկանության աշխատակիցներին պարզապես հրահանգել են մեկնել Սյունիք՝ չտեղեկացնելով, թե ինչ նպատակով։ Նրա անվտանգությունը տեղում ապահովելու նպատակով մարզ է գործուղվել վեցերորդ վարչության ստորաբաժանում։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին