▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 23.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները լքեցին դահլիճը

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

ՀՀ վարչապետը ներկայացնում է Կառավարության 2021-2026թթ ծրագրի 2024թ. կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

«Ստեղծել ենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, որը պետք է տեղորոշի, գտնի, ապացուցի և վերադարձնի այն պետությանն ու ժողովրդին, եթե նույնիսկ դա թաքցնելու մանիպուլյատիվ սխեմաներ են գործարկվում»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ի՞նչ եղավ հեղափոխական իշխանությանը, արդյո՞ք կորցրել ենք մեր դուխը, ո՛չ, մենք հոգ ենք տանում մեր պետության ու ժողովրդի մասին, որովհետև վենդետա հիշեցնող որևէ գործողություն այնպիսի վնաս կհասցնի մեր պետության միջազգային կերպարին ու հեղինակությանը, որ նույնիսկ տասնյակ միլիարդավոր դոլարներով հնարավոր չի լինի վնասը վերականգնել»,- ասաց նա:

***

«Հայաստանում երկար տարիներ հաստատված մենթալիտեի համաձայն, արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է, որ արդարադատությունը երբեմն կարող է նմանվել տերովին տերն է տարել, անտերին գելը՝ հին առածին: Այդ մենթալիտետի համաձայն, արդարադատությունը կարող է հասանելի լինել միայն էլիտար փոքրիկ խմբակի: Այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է թե՛ օպերատիվ, թե՛ քննչական, թե՛ դատախազական ու դատավորական օղակներում: Ամո՞թ է արդյոք 7 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդու կողմից նման խոստովանություն անելը. իրականում կամաչեի, եթե առավելագույնն արած չլինեի նման վիճակ չունենալու համար»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ անկախ ու արդար դատական համակարգ ունենալու նպատակը պետք է իրագործվի աներկբա, իսկ դրա համար պետք է լուծել ճանապարհին առկա խնդրներն ու լինել հետևողական:

***

«Պետական ու համայնքային բյուջեներին վճարումներ անելով՝ քաղաքացին բացառապես ինքն իրեն է վճարում: Այս ընկալումով է անցնում պետության ու ապապետության միջև սահմանը: Այդ վերաբերմունքն է ցույց տալիս՝ ինչ է պետական ու ապապետական մտածողությունը»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «ՀՀ-ում Կառավարության հասցեին մի մեղադրանք կա, որի մասին քիչ առաջ ակնարկեցի, որը աբսուրդ է իր էությամբ, աբսուրդների աբսուրդը՝ կառավարությանը մեղադրել պետական կամ համայնքային բյուջեները լցնելու մեջ. սա նշանակում է՝ լավ չպատկերացնել քաղաքացու բարեկեցության աղբյուրը»:

***

«Բյուջեով է որոշվում.... ասա՝ երկրիդ բյուջեն ինչքան ա, ասեմ՝ ոնց ես ապրում դու, ասա համայնքային բյուջեդ ինչքան ա, ասեմ՝ ոնց ես ապրում դու»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշը ոչ միայն վաստակածն է, այլև այն, թե որքան հարկ է վճարում բյուջե. «Հնարավոր չէ լավ ապրել ցեխոտ, մութ փողոցներ ունեցող, այգի ու պուրակ չունեցող բնակավայրում: Կապ չունի՝ շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում. եթե ապրում ես անբարեկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես: Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր. բարեկեցությունից հեռու ես»,- նշեց նա:

***

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այսպես կոչված խաղաղության համաձայնագրին, նշել, որ Ադրբեջանը ստորագրումը կապում է երկու հարցի հետ, առաջինը՝ ԵԱՀԿ ՄԽ լուծարումն է. «Մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրն ու ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ: Այսինքն՝ սեղանին դնել խաղաղության համաձայնագիրն ու ԵԱՀԿ ՄԽ կառույցները լուծարելու մասին դիմումն ու նույն պահին ստորագրել թե՛ առաջինը, թե՛ երկրորդը»,- ասել է նա: Հաջորդ հարցը, որ առաջ է քաշում Ադրբեջանը, ՀՀ Սահմանադրության հարցն է, թե այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ. «ՀՀ Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինը անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրին ուղղված տարածքային պահանջներ չկան: Բայց մյուս կողմից մենք ինքներս Ադրբեջանի Սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ...»:

***

«Առավոտ նստած եմ ԱԺ դահլիճում ու նայում՝ ընդդիմության ներկայացուցիչն իրեն կոտորելով ձայն է խնդրում, ասում՝ ժողովո՜ւրդ, սրանք բյուջ են լցնում, հասե՜ք: Արա՛, բա մեր գրպանները լցնեի՞նք: Խելագարվելու բան է: Այո՛, բյուջե ենք լցնում, լցրել ենք, լցնելու ենք»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, որ «բյուջեի թիվը քաղաքացու բարեկեցությունն է»: Նա կրկին խոսեց «մսով ճաշի» մասին:

***

«Ես էնպիսի վարչապետ եմ, ինչպես ՀՀ միջին վիճակագրական վարորդը, որովհետև չեմ կարող այլ կերպ լինել: Էս կապերը պետք է հասկանանք. բա պետությունը, ժողովուրդը մի օրգանիզմ են, միասնական օրգանիզմ: Մենք ինչի՞ ենք մի ժողովուրդ, որովհետև նույն կրթական համակարգով, մտածողությամբ, պատկերացումներով կապված ենք»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ եթե ուզում ենք նորմալ պետություն ունենալ, պետք է ներդրում կատարենք կրթական համակարգում:

***

«Անվտանգության թեմայի հետ կապված Սասունցի Դավիթ էպոսն եմ հիշում: Դավթին ասում են՝ առյուծ ա եկել, նստել ա էնտեղ, ասում ա՝ իմա՞լ առյուծ, ասում են՝ գազանների ջոջն ա, ասում ա՝ հեռվանց կուտի՞, թե՞ մոտենաս, նոր... Համոզվա՞ծ ենք, որ ասելով անվտանգություն՝ հասկանում ենք դա ինչ ա»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Քանի դեռ անվտանգություն ասելիս՝ անընդհատ ասում ենք բանակ, բանակ, բանակ, մի բանի վկայություն է, որ չգիտենք անվտանգությունն ինչ է: Անվտանգությունը բոլորովին ուրիշ բան ա, որը ներառում ա բանակը, բայց միայն բանակը չէ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին