▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից եւ «Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժը» թեմայով միջազգային համաժողովից հետո հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՀՀ վարչապետը ողջունել է ՌԴ նախագահին, ասել, որ Ռուսաստանը կարեւոր դաշնակից եւ գործընկեր է Հայաստանի համար ու ինքն ուրախ է ԵԱՏՄ նիստի շրջանակներում Հայաստանում հյուրընկալել Վլադիմիր Պուտինին:

ՌԴ նախագահն էլ շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար եւ նշել է, որ ինքն էլ իր հերթին ցանկանում է ընդգծել Հայաստանի հետ հարաբերությունների  կարեւոր եւ ստրատեգիական նշանակությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին