Նիկոլ Փաշինյանի հոր հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու ուրբաթ օրը՝ Իջևանի գերեզմանատանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արտակ Փաշինյանը, այս մասին ասել է «Հրապարակ»-ին:
Հիշեցնենք, որ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը, մահացել է երեկ՝ դեկտեմբերի 16-ին, 80 տարեկանում:
Նշենք, որ Վովա Փաշինյանը կնոջ հետ բնակվում էր Իջևանում։ Նա ծնվել է Ջարխեչ գյուղում։ Աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։


