Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Գարեգին Նժդեհի մասին՝ նշելով, որ նախկին Միության երկրներում սխալ պատկերացում ունեն հայ գործչի մասին, ինչն էլ իր խոսքում հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած հարաբերություններին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը. «Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր երկրների, մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող լարվածությունը ոչ թե ավելանա, այլ մենք փոխզիջման, երկկողմանի վստահության և հարգանքի հասնենք: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահի խոսքերն անհարգալից են առաջին հերթին հայ ժողովրդի նկատմամբ, ես դա անհարգալից եմ համարում նաև պետությունների ղեկավարների և այն ազգերի նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են»:
Տեսանյութը՝ տեխնիկական թերություններով է՝ վերցված ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջից։
Ավելի ուշ կներկայացնենք կառավարության տրամադրած տեսանյութը