▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի կոչը բնակչությանը․ Պահպանել սառնասրտություն, հանդարտություն․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել էր, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հետևյալ գրառումն է կատարել․

Հատկանշական է, որ կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացու կնոջ մոտ այս պահին վարակ չի հայտնաբերվել։

Իհարկե, այստեղ կարող է դեր ունենալ ինկուբացիոն շրջանը, այսինքն՝ տեսականորեն հնարավոր է, որ վիրուսը դեռեւս չի դրսեւորել իրեն։

Բայց կա նաեւ հավանականություն, որ վիրուսակիր անձի հետ շփում ունեցող մարդիկ չվարակվեն, որովհետեւ վարակի տարածման համար բավարար չէ, որ մարդու օրգանիզմում վիրուսը ներկա լինի։

Վարակը փոխանցվում է այն ժամանակ, երբ վիրուսը մարդու օրգանիզմում մեծ քանակով վերարտադրվում է, շատանում, ապա եւ փոխանցվում փռշտոցի, կամ հազի կամ օդակաթիլային այլ եղանակով։

Ըստ մասնագետների, ահա, քանի դեռ վարակը մարդու մոտ չի արտահայտվել՝ տենդի, հազի, փռշտոցի միջոցով, հավանականությունը, որ նա վարակած կլինի այլ մարդկանց, շատ փոքր է։

Նկատի ունեմ՝ գրագետ միջոցառումների ձեռնարկման միջոցով վարակի տարածման կանխարգելումը իրատեսական խնդիր է։

Սիրելի հայրենակիցներ, կրկին կոչ եմ անում պահպանել սառնասրտություն, հանդարտություն, վստահել միայն կառավարության եւ պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին եւ պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև գրել է․ Կոչ եմ անում խստորեն պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող այս պարզ, բայց արդյունավետ միջոցները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին