ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնյաներ Կամո Քոչունցը և Վաչագան Ներսեսյանը ևս ազատվել են իրենց պաշտոններից.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Վաչագան Ներսեսյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից:
Կարդացեք նաև՝ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից