▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի պատասխանն ադրբեջանցուն

Փարիզի խաղաղության համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանցի մասնակցի հարցին հայտարարել է , հայերը չեն հեռացել, նրանք փախել են Ադրբեջանից՝ առանցհագուստի, ի տարբերություն ադրբեջանցիների, որոնց հատկացվել են ավտոբուսներ եւ որոնց ուղեկցել է ոստիկանությունը:

Հարց տվող տղամարդը հայտարարել է, որ ինքն ադրբեջանցի է, բայց ծնվել է Վարդենիսում եւ իր ընտանիքը ստիպված է եղել լքել Հայաստանը հակամարտության սկզբին:

«Հայերին սպանում էին Ադրբեջանում Սումգայիթի ջարդերի ժամանակ, ավելի ուշ սպանությունները շարունակվել են Բաքվում եւ տրածվել Ղարաբաղում: Նրանք փախել են Ադրբեջանից առանց հագուստի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ապա, կառավարության որոշման համաձայն, ադրբեջանցիներն ապահովվել են ավտոբուսներով եւ նրանց ուղեկցել է ոստիկանությունը: Ոչ մի ադրբեջանցի չի տուժել»,-նշել է  Փաշինյանը:

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին