Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Տավուշի մարզպետարանում արգելափակոց է տեղադրել
Տավուշի մարզպետարանի շենքի առաջին հարկում տեղադրվել է արգելափակոց, որը փակում է քաղաքացիների մուտքը դեպի մարզպետարարանի աշխատասենյակներ։ Մարզպետարանի աշխատակցուհին հայտնեց, որ այդ արգելափակոցը տեղադրվել է երեք շաբաթ առաջ։ Քաղաքացիների մարզպետարան այցելությունների ժամանակ մարզպետարանի աշխատակիցը հարցնում է, թե մարզպետարան եկած քաղաքացին ո՞ւմ մոտ է գնում, կապվում է մարզպետարանի այդ աշխատողի հետ և վերջինիս է կախված՝ քաղաքացին ընդունելություն է գտնում մարզպետարանի աշխատակցի մոտ, թե՝ ոչ։
Տավուշի մարզպետարանը գործում է 1996թ․ փետրվարի 19-ից, և անցած ավելի քան 25 տարում նման արգելափակոց չի եղել։
Տավուշի մարզպետն է 2021թ․ ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ պաշտոնին նշանակված, Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը։ Վարչապետ դառնալով՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի դարպասներն էր բացել քաղաքացիների համար, սակայն հիմա ուժեղացրել է խորհրդարանի, կառավարության շենքերի պաշտպանությունը։ Նրա հարսանիքի քավոր Տավուշի մարզպետն էլ իր հերթին մարզպետարանում նորամուծություն է արել։
Ի դեպ, մարզպետարանի շենքի մուտքին թուղթ է փակցված, որին գրված է, որ մարզպետարանի մուտքը՝ միայն դիմակներով։ Սակայն նոյեմբերի 8-ին լինելով Տավուշի մարզպետարանի շենքում՝ տեսա, որ մարզպետարանի շատ աշխատակիցներ առանց դիմակների, կամ՝ դեմքից իջեցրած դիմակներով էին այդ շենքում»։