▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի սելֆին իրանահայերի համար բարդություններ է ստեղծել

2019թ. փետրվարի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն բարդություններ է առաջացրել իրանահայ համայնքի համար, թեև թե' համայնքը, թե' վարչապետը խանդավառված էին այդ հանդիպումից։

Հետք․am-ն է գրում ու հիշեցնում որ վարչապետ Փաշինյանը, ոգևորված Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում իրանահայերի հետ հանդիպումից, սելֆի արեց եւ անմիջապես հրապարակեց այն։ «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ պաստառը, որը փակցված էր Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միության պատին, երևացել էր վարչապետի հրապարակած լուսանկարում։

 

 

 

Իրանի ադրբեջանցիները այս սելֆին սոցիալական ցանցերում տարածել են՝ տարբեր մակագրություններով և լուրջ քննարկումների թեմա դարձրել, հակահայկական լուրջ խմորումներ են ծավալվել Իրանում, ինչի հետևանքով իրանահայերի կյանքն ու գործունեությունը հայտնվել է իրանական հատուկ ծառայությունների խիստ վերահսկողության ներքո: Այժմ իրանահայերը որևէ միջոցառում նախաձեռնելու կամ իրականացնելու համար պետք է ծրագիրը մանրակրկիտ ներկայացնեն կառավարությանը, հատուկ ծառայություններին, եւ միայն հավանության արժանանալուց հետո այն իրականացնեն: Նախկինում հայ համայնքն իր միջոցառումները կազմակերպում էր՝ առանց մանրամասն հաշվետվություն ներկայացնելու:

Խնդիրներն առավել ակնառու են Ատրպատականի շրջանում՝ Թավրիզում, Ուրմիայում և հարակից բնակավայրերում, որոնք առավելապես ադրբեջանցիներով են բնակեցված: Հուլիսի 24-ին Ատրպատականի նահանգում՝ իրանա-ադրբեջանական սահմանի մոտակայքում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս վանքում արարողություն կար:

Նախօրեից արդեն հատուկ ծառայությունների ներկայացուցիչները տեղեկացված էին, որ եկեղեցում հյուրեր կան, իսկ առավոտյան եկեղեցում միջոցառում է նախատեսված: Նրանք մի քանի անգամ հետաքրքրվել և ստուգել էին, թե ովքեր են հյուրերը և ինչ են անում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին