▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը Վլադիմիր Պուտինին՝ Մայիսի 9-ի առթիվ

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:  Ուղերձում, մասնավորապես, նշված է.

 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ:

Այս տոնը մեծ հաղթանակի մարմնավորումն է, ինչպես նաև նախկին Խորհրդային միության ժողովուրդների հավաքական պայքարի ու հերոսության խորհրդանիշը: Ֆաշիզմի նկատմամբ հաղթանակ տարած մեր հայրերի և պապերի սխրանքները հավերժ կմնան մեր ժողովուրդների հերոսական պատմության մեջ՝ որպես արիության և կայունության օրինակ ներկա ու ապագա սերունդների համար։

Համոզված եմ, որ պատերազմի փորձությունն անցած մեր բարեկամությունը և արժեքների ընդհանրությունն ամուր հիմք են հանդիսանում Ռուսաստանի եւ Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության համար:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, այս պայծառ տոնական օրը մաղթում եմ Ձեզ, Ձեր մտերիմներին և բոլորին բարեկեցություն և բարգավաճում»,- ասել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին