▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր նիստի հետ համընկել են տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներ և մենք այսօր քննարկումներ կունենանք նաև այդ կապակցությամբ: Իհարկե, մտքեր, տեղեկատվություն կփոխանակենք վերջին շրջանում մեր ունեցած միջազգային շփումների վերաբերյալ, նաև քննարկումներ կունենանք Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

/filemanager/uploads/2019/08/week-3/nikol_pashinyan_5.jpg

Անվտանգության խորհրդի նիստերը շատ կարևոր են, որովհետև մեր անվտանգային հարցերի համատեքստում մենք որոշումներ ենք կայացնում նաև տնտեսական բնույթի, քաղաքական բնույթի, և ես համոզված եմ, որ այսօր մեր կողմից կայացվող որոշումները կծառայեն մեր երկրի անվտանգության և բարեկեցության հետագա մակարդակի բարձրացմանը»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին