▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած ադրբեջանցի «բլոգերն» իրականում հատուկ ծառայությունների աշխատակից է

«Ադրբեջանցի այսպես կոչված բլոգերին նախքան եկեղեցու դռնով ներս թողնելը կարելի էր գոնե բաց աղբյուրներից օգտվել... Ոչ հետախուզական ռեսուրսներ էր պետք օգտագործել, ոչ էլ արտաքին հետախուզության հնարավորությունները։ Բաց աղբյուրներից շատ հեշտ կարելի էր պարզել, թե ով է իրականում «բլոգեր» Աթա Աբդուլաևը և կոնկրետ որ ծառայության հրահանգով է հայտնվել Իտալիայում։
Հուսով եմ, որ հաջորդ անգամ վարչապետի և «բլոգեր» Ռամիլ Սաֆարովի հարց ու պատասխանի ականատեսը չենք լինելու։
Գոնե դրան դեմքով ճանաչու՞մ եք»,-գրել է Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ այս առիթով գրել է․

«Ալեն Ղուլյանը պարզեց, որ վարչապետին հարց ուղղած ադրբեջանցի «բլոգերն» իրականում ոչ թե բլոգեր, այլ հատուկ ծառայությունների աշխատակից է։ Դա իհարկե մեծ սպառնալիք է երկրի անվտանգությանը։ Կարծում եմ՝ բացատրելու կարիք չկա։

Բայց Ղուլյանի արածն էլ պակաս բան չէր։ Եղբայր, գիշերով խի՞ սենց բան արեցիր։ Բա որ վախից մի բան լինի հանկարծ, ո՞նց ես տակից դուրս գալու։ Առանց այն էլ անհանգիստ է շատ»։

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին