▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հնարավոր պաշտոնանկություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ժամանակ վարչապետին ուղղված հարց հնչեց, թե հնարավո՞ր են հրաժարականներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու հետ կապված:

«Հիմնականում մեղադրանքներ են հնչում ուղղված քաղաքացուն, իսկ ստեղծված իրավիճակի համար կառավարությունը ձեր գխավորությամբ չունի՞ իր մեղքի բաժինը: Ինչը՞ սխալ արվեց, որ հաստատուն տեմպերով մոտենում ենք Իտալիայի ցուցանիշին»,- այսպիսի հարց էր հնչեցրել քաղաքացին:

«Մեր հիմնական նպատակն է, որ հրաժարական տա միայն կորոնավիրուսը և այդ հրաժարականին մեք պետք է հասնենք միասին:

Ինչ վերաբերվում է մեղադրանքներին՝ սխալ է, որ հիմնականում մեղադրանք է հնչում քաղաքացիների հասցեին: Ոչ մի մեղադրանք չի հնչում, այլ հնչում է իրավիճակի գնահաստական: Այսինքն մենք պետք է ախտորոշենք մեր իրավիճակը, ախտորոշենք, թե ինչն այնպես չենք արել կամ անում, որ այս ամենը տեղի է ունենում: Այսինքն՝ այստեղ մեղադրանքի խնդիր չկա, որովհետև մեղադրանք հնչում է այն ժամանակ, երբ որ լինում է տուժող կողմ և լինում է վնասը պատճառած կողմ: Այստեղ չկա տուժող կողմ և վնաս պատճառած կողմ: Մենք բոլորս այստեղ և՛ տուժողն ենք, և՛ վնասը պատճառող: Այս ամենի լուծումը մեկն է՝ հանրային վերահսկողությամբ մենք բոլորս պետք է դառնանք մեր վարքագծի վերահսկողը»,- ասաց վարչապետը:

Կարդացեք նաև՝ Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն, միացեք հանրային վերահսկողության թիմին. Փաշինյան

Տանից դուրս գալուց հետո դիմակ կրելը պարտադիր կդառնա ամենուր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին