▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն Աստվածաշնչից մեջբերում արեց իր կառավարության մասին խոսելիս

Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում դատական համակարգը նեղել է ընդդիմությանը, այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը: Բա էլ հեղափոխությունը ոնց էիք ուզում: Խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ ծիծաղելով հայտարարելով, թե իր ասածը չի նշանակում, որ դատական համակարգը ոգևորվի ու ավելի մեծ տեմպերով նեղի իշխանությանը. «Սա է անկախ դատական համակարգի գոյության վկայությունը»:

Նա ասաց, որ իրենց արած փոփոխությունները մարդու համար են. «Այսպես կարող էր վարվել քրիստոնեական արժեքների վրա հիմնված կառավարությունը»:

Փաշինյանը մեջբերում արեց Մաթեոսի ավետարանի 25-րդ գլխի առակը՝ որովհետև սովվեցի ու դուք ինձ սնունդ տվեցիք, ծարավվեցի, խմեցրիք ինձ, բանտի մեջ էիք ու ինձ մոտ եկաք. «Այսօր ՀՀ կառավարությունը, որպես քրիստոնեական արժեքների վրա հիմնված կառավարություն, ամեն օր այցելում է իր բանտարկյալին. «Երբ նա սոված է, հաց է տալիս, ծարավ են, ջուր է տալիս: Քրիստոնեական արժեքները ճոռոմաբանությունը չէ, վերաբերմունքն է մարդու նկատմամբ:

Դիտեք նաև՝

 

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին