▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ հրահանգով հրահրեց այս բռնությունը․ Արթուր Վանեցյան

Այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ հրահանգով հրահրեց այս բռնությունը։ Երբ Տիգրան Աբրահամյանը հարց հնչեցրեց ու ասաց, որ նման վարքագիծն անթույլատրելի է Աննա Մկրտչյանի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ես կարծում եմ, որ դեռ շատ մեղմ են արձագանքել եւ պետք էր ավելի կոպիտ արձագանք։ Մեկ հրահանգով հարձակում սկսվեց երիտասարդ պատգամավորի նկատմամբ, որը սխալ բան չէր ասել։ Հիմա կփորձեն շուռ տալ ու ասել, որ  Աննա Մկրտչյանը վիրավորել է իրենց ղեկավարին»,- ասաց Վանեցյանը։

Արթուր Վանեցյանն ասաց, որ արդեն ոստիկանություն են դիմել միջադեպի առթիվ ու հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին