Նիկոլ Փաշինյանն ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը Չարենցավանում այսօր հարսանիքի են մասնակցելու։ Այս մասին Նյուզ.am-ին պատմել է Չարենցավանում Անձնագրային բաժինը փակելու դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից Գևորգ Հակոբյանը։
Քաղաքացիներն իրենց բողոքի ակցիան այսօր էլ են պատրաստվում իրականացնել՝ նստացույց հայտարարելով, այդ ամենին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն այսօր Չարենցավանում մասնակցելու է ընկերոջ որդու հարսանիքին։
Գևորգ Հակոբյանն ասաց, որ իրենց տեղեկություններով հարսանիքին մասնակցելու է նաև ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը։
«Այն ռեստորանում, որտեղ որ նախատեսվում է անցկացնել հարսանիքը, մի քանի օր է՝ անվտանգության աշխատակիցները անվտանգության խիստ միջոցառումներ են անցկացնում»,- պատմեց չարենցավանցին։