▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլահպատակները բերման էին ենթարկում քաղաքացիներին՝ գլուխներն ասֆալտին հարվածելով». Աննա Մկրտչյան

Իսահակյան փողոցում կարմիր բերետավորները  բիրտ ուժով բերման էին ենթարկել տղամարդկանց, որից հետո միայն  կանայք են փակել փողոցը: «Նիկոլահպատակ ոստիկանները մայթից բերման էին ենթարկում քաղաքացիներին՝ պատռելով շորերը, կոտրելով ձեռքերը, գլուխները հարվածելով ասֆալտին: Մենք չենք գնալու այստեղից»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ոստիկանների այսօրվա գործողություններին:

Հավելենք, որ մեծ թվով ոստիկաններ, ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց հետո, քաշքշելով տանում էին պատգամավոր Աննա Մկրտչյանին: «Տենց հրամա՞ն եք ստացել, քաշքշելու հրամա՞ն եք ստացել»,- դիմելով ոստիկաններին՝ ասել է նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին