▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլական նույն խոսույթն ուներ»․ Դանիելյանը՝ Սուրեն Պետրոսյանի մասին

«Սուրենի հետ ընդհարված չեմ, ոչ էլ ջերմ հարաբերություններ են եղել»,- լրագրողների հետ զրույցում իր և Սուրեն Պետրոսյանի միջև եղած հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ պատասխանել է «Սրբազան պայքար»-ի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Եկել էր իմ հայրենի Տավուշ, ես տավուշցիներին ասել էի՝ նրանք, ովքեր գալիս են ձեր կողքին կանգնելու՝ գրկաբաց կընդունեք։ Դրանից հետո Սրբազան հայրը հարմար է գտել, որ նա նույնպես ընդգրկվի շարժման մեջ, ես խնդիր չեմ տեսել։ Եթե ինքը մտածում է, թե շատ մեծ աշխատանքներ է կատարել Տավուշի համար, թող այդպես մտածի»,- ասել է պատգամավորը՝ հայտարարելով, որ Սուրեն Պետորսյանի խոսույթը չի տարբերվել Նիկոլ Փաշինյանի խոսույթից․ «Էդ մարդն եկել, Նիկոլի օրակարգն է ասել՝ նախկիններ և այլն, ամեն անգամ ասել եմ՝ չասեմ, չխոսամ, տարբեր մարդկանց մոտ նույն նիկոլական խոսույթն է ունեցել»,- ասել է Դանիելյանը։

***

«Երբ Գառնիկ Դանիելյանն ինձ ասում է՝ Նիկոլի օրակարգով եմ եկել, ինքը չպետք է մոռանա, որ հենց այսօրվա պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախն ու մարսեց դա, հետո հայաթափեց ու մարսեց, հնարավոր բոլոր զիջումներն արեց ու անում է, և էլի մարսում է»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը՝ արձագանքելով «Տավուշը հանուն հայրենիքի» անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ երեկ հնչեցրած հայտարարությանը. «Ասեմ ավելին՝ քանի իրենք կան, եթե Սյունիքն էլ հանձնի, էլի մարսելու է։ Հետևաբար իրենք Նիկոլ Փաշինյանի երազանքի ընդդիմությունն են: Ովքեր նվազագույն պատկերացումներ ունեն քաղաքական գործընթացներից ու քաղաքակրթությունից, գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի համար մեկ հենարանը պառլամենտական ընդդիմությունն է»,- ասել է Սուրեն Պետրոսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին