▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը... Ովքե՞ր այսօր կերգեն Ծառուկյանի որդու «թագավորական» հարսանիքին

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր կայանալու է Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը։

Աշխարհի բոլոր անկյուններից հյուրեր են ժամանել Երեւան, նաեւ՝ մեծ թվով հայ բիզնեսմեններ։

Ծառուկյանը պատրաստվում է թագավորական հարսանիք անել ավագ որդու համար։

Ժամանել են նաեւ շոուբիզնեսի աստղեր, հատկապես՝ Ռուսաստանից։

Մեզ ասացին, որ ռուս երգիչներից ժամանել են Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, «Ա ստուդիո» խումբը, որոնք բավականին թանկ հաճույք են համարվում անգամ Ռուսաստանում։

Տոնակատարությունները սկսվել են նախօրեից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին