ԱԺ-ը քննարկում է «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքների փաթեթի փոփոխությունները, որոնք ներկայացնում է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: «Ներկայում սահմանված են 17 պատվավոր կոչումներ: Դրանց շնորհումը բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքային առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, իսկ կառավարության քաղաքականությունն ուղղված է առանձին մասնագետների խրախուսմանը՝ չափելու կոնկրետ արդյունքների վրա հենված գործիքակազմով»,- ասաց պաշտոնյան՝ հավելելով. «Իրավասու բոլոր մարմինները կիսում են նախագծով անհատական մակարդակում շնորհվող պատվավոր կոչումների չեղարկման հիմքում դրված փաստարկները»: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց. «40 հազար դրամ ստանում են ժողովրդական արտիստները: Ի՞նչ խնդիր է լուծում պետությունը՝ էս փոփոխությունով. ուզում են էդ 40 հազարները խնայեն ու տան այլ ոլորտի ներկայացուցիչների՞ն: Երկրորդ, կոչում ունեցող էսօրվա մարդիկ այլևս զրկվո՞ւմ են կոչումից, թե՞ ոչ»: Հիմնական զեկուցողն ասաց՝ այս խնայողությունը չէ, որ պետք է հնարավորություն ընձեռեր պետությանը՝ ոլորտը բարելավելու: Ինչ վերաբերում է այն անձանց, ովքեր արդեն ստացել են կոչումները, չեն զրկվելու դրանցից: Դիտեք նաև՝ |
«Նիկոլայ Ծատուրյանին ո՞վ է ճանաչում, որ կոչում են տվել». փոխնախարար
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet