▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլը ձեզ կթում-կտում ա.Էդ 70% վարելահողերը ձեր քթերից են բերելու․Աշոտյանը զգուշացրեց տավուշցիներին

 

«Բոլոր ուղղություններով կրակում են, բացի մի տեղից՝ Տավուշի մարզից: Որովհետև դա միակ տեղն է, որտեղ դեռ պահպանվել են նախկինների պատրաստած դիրքերը, բարձունքները, բոլոր պաշտպանական գծերը: Որովհետև բոլոր տեղերում Նիկոլը թշնամուն կարողացել է օգնել՝ ներս սողոսկել, Տավուշում դեռ չի հասցրել: Ու հիմա այսօր խորհրդարանում խոսում է, թե Տավուշի որոշ գյուղերի վարելահողերի ու արոտավայրերի 70 տոկոսը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Ժողովո՛ւրդ, չուտեք այդ կտերը: Եթե անգամ ձեզ վերադարձնեն էլ այդ հողերը, ապա դրա դիմաց տալու են շատ կարևոր բարձունքներ: Դուք անգամ ձեր գյուղ չեք կարողանալու մտնել, ինչպես այսօր Սյունիքում է: Նիկոլը ձեզ կթում ա ու կտում ա: Մի՛ կերեք էս կուտը: Էդ վարելահողը ձեր քթերից են բերելու, չնայած դա մեծ հարց է՝ կարողանալո՞ւ եք Ադրբեջանից հող հետ վերցնել»,- ֆեյսբուքյան իր էջի ուղի եթերում զգուշացրեց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նաև վստահեցրել է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նա ասաց, որ ինքը ժամանակին ասել է՝ կամ իր դիակը կհանեն Քննչականից, կամ ինքը դուրս կգա ու Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիակը կհանի Կառավարությունից: «Սակայն Նիկոլը պատրաստ չէր ոչ առաջինին, ոչ երկրորդին, դրա համար էլ ինձ ստորագրությամբ ազատ արձակեցին»,- ասել է նա:

Աշոտյանը նաև անդրադարձավ իր հանդեպ կիրառված՝ երկիրը չլքելու արգելքին: Ըստ նրա, սա միտումնավոր է արված, որպեսզի իրեն զրկեն միջազգային կարևոր հարթակներում Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելուց:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին