Նիկոլը հանգստանում է Սևանում՝ պլանավորելով Վեհարանի դեմ գրոհն ու Սյունիքի հանձնումը․․․Էդգար Ղազարյան
Յութուբյան իր ալիքի ուղիղ եթերում հասարակական-քաղաքական գործիչն Էդգար Ղազարյանը նկատեց` Նիկոլ Փաշինյանի արձակուրդը խիստ տարօրինակ է. «Այն փաստացի մեկնարկել է 2025 թվականի հուլիսի 18-ից: Այդ ընթացքում նա կարճատև աշխատանքային այցելություն է ունեցել հուլիսի 24-25-ը ՌԴ` Ալթայի երկրամաս, որը, ըստ իր կնոջ հրապարակած նկարների, նրա մասնակցությամբ միջոցառման բնույթի, մասնավորապես, մասնակցել է բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված համաժողովին: Ուղղակի պետության հաշվին իրենց ամառային զվարճանքի մի մասն են շարունակել: Փաշինյանը փաստացի աշխատանքի կվերադառնա օգոստոսի 18-ին: Այսինքն, նա արձակուրդում է մեկ ամիս: Այսպիսի բան չի եղել: Ըստ տեղեկությունների` նա մեր բյուջեի հաշվին հանգտանում է Սևանի կառավարական առանձնատանը: Մի կողմից էլ կարող է լավ է, որ նա չի աշխատում»: |