▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը Հայաստանի ու հայության օրգանիզմում ներդրված վիրուս է»․ Նաիրի Բադալյան

Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը վիրուս է:
Հայաստանի ու հայության օրգանիզմում ներդրված վիրուս:
Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների համատեղ հատուկ գործողություն Հայաստանի պետության ու հայ ժողովրդի ինքնության հանդեպ:
Հենց որ նա մի շրջան Հայաստանի մշակույթի վրա է հարձակվում, հետո մի ուրիշ փուլում էլ հայոց պատմությունն է խեղաթյուրում, մի երրորդ շրջանում էլ ազգը, նրա մեծերին ու եկեղեցին է վարկաբեկում, ու ընդհանրապես միշտ ու ազգը երկու մասի է բաժանում ու իրար դեմ հանում, դրանք բազարում կանաչի ծախող թուրքի փափախ դրած խելապակասի քաոտիկ ցնդաբանություններ չեն, այլ թշնամի երկրների հատուկ ծառայություններում մանրակրկիտ մշակված ու վավայեվիչի կողմից պիոներական խսնդավառությամբ Հայաստանի ու հայության դեմ իրականացվող հատուկ վիրուս օպերացիաներ։
Ու եթե ազգը այնքան իմունիտետ չունի, որ վիրուս վավաևիչի ականջից բռնի ու իր օրգանիզմից կտրի-շպրտի, լավ հեռանկարներ չեմ տեսնում այդ ազգի համար»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին