ԵՄ մոնիտորինգային առաքելության մասին Նիկոլը դեռ սուտ չէր ասել, սակայն երեկ «դիշովի» հայտարարություն արեց. դիտորդները հրադադարի պահպանման մեխանիզմներ չեն իրականացնում, նրանց առաքելությունն ավելի խորն է:
Իրականում ԵՄ պաշտոնական կայքում բառացի նշված է՝ ԵՄ մոնիտորինգային առաքելությունը պետք է իրականացնի 2 կարևորագույն ֆունկցիա, որոնցից առաջինը հրադադարի պահպանման մեխանիզմների մշտադիտարկումն է։
Կցում եմ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության պաշտոնական կայքէջից համապատասխան նյութը, որում հրադադարի պահպանման մշտադիտարկման ֆունկցիայի մասին 3 անգամ հիշատակվում է: