▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը մեղավոր է և պատասխանատու». Նաիրա Զոհրաբյան

«Շոուն, որ մի քանի օրից կազմակերպվելու է Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովում, պարտության, դավաճանության խարանից փորձելու է մաքրել գործող իշխանությանը, ինչը չի ստացվելու»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 20-ին Փաշինյանը հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:

«Նիկոլը թուրքին է հանձնել Արցախի 75 տոկոսը, Արցախի 187 գյուղ և 6 քաղաք, տեղահանել է 9396 ընտանիք, 38154 քաղաքացու թողել անտուն... Նիկոլը մեղավոր է ու պատասխանատու է 5000 լուսավոր, անմեղ տղաների համար»,- նշեց Զոհրաբյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին