▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլը սարսափելի վախկոտ է. Աղվան Վարդանյան

Նիկոլը սարսափելի վախկոտ է. Աղվան Վարդանյան

Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը շարունակեց իր բացահայտումների շղթան. «Հիմա մի պատմություն պատմեմ, որ դուք իմանաք` ով է մեր երկիրը կառավարում: Արդյո՞ք 2019 թվականի ամռան այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ էր եկել ամառանոցի սենյակում ու դողդողացել: Նրան մեծ դժվարությամբ են դուրս բերել ընկճախտից: Արդյո՞ք նա այդպես դողդողացել է տարիներ առաջ Կոշի կալանավայրում, Զարուհի Փոստանջանի ձեռքն ամբողջ գիշեր բռնած: Արդյո՞ք այդ նույն օրերին, երբ ամառանոցի դիմացի լանջի խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է` գալիս են, գալիս են, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում: Արդյո՞ք մինչև Ֆելիքս Ցոլակյանը չի զանգել, չի ասել, թե մենք ենք վառել խոտերը կանխարգելիչ հրդեհ է, ամեն ինչ վերահսկողության տակ է, Նիկոլը նոր չի հանգստացել: Նիկոլը մի անգամ ասել է, մեր ժողովդրին ես բոլորից լավ եմ ճանաչում: Մեր ժողովրդից Նիկոլը ճանաչում է առավելագույնը 5-7 տոկոսին, որի մարմնավորումն ինքն է` մարդատյաց, անսուրբ, խոստումնազանց, սուտասան, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափելի փողասեր: Ողբերգություն է, բայց այս տեսակը դեռ իշխանություն է Հայաստանում: Եվ մի առաջարկություն` երբ որ վատ դեպք է պատահում, զանգում են 1-01, մյուս դեպքում` 1-02, մեկ այլ դեպքում` 1-03, ես առաջարկում եմ մտցնել նաև 004 համարը` որպես ՔՊ-ի հեռախոսահամար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին