▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը շատ գաղտնիքների է տիրապետում, որոնց մի մասն իրենը չի». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/Nikol_Pashinyan.jpg

«Նիկոլին խփելու են։ Նիկոլն արդեն սկսել է տերերին չենթարկվել ու քացի-քացի տալ, դրա համար էլ նա վստահելի չէ, արդեն ինքը պետք չի։ Նիկոլը հասկանում է, որ իրեն խփելու են թուղթը ստորագրելուց հետո, բայց անգամ չստորագրելն իրեն չի փրկելու, թուղթը սարքելու ձևը կգտնեն։

Պլյուս՝ Նիկոլն իրենից անկախ շատ գաղտնիքների է տիրապետում, որոնց մի մասն իրենը չի։ Իսկ նա վախկոտ է և բերանբաց, եթե չխփեն, այլ ձերբակալեն, ապա կսկսի շանտաժի համար այս գաղտնիքները բացել, ինչը ոչ ոքի պետք չի, ուրեմն՝ չեն թողնի որ երգի։

Պլյուս՝ Նիկոլին վերացնելն իշխանափոխության ամենապարզ ձևն է. Նիկոլից հետո բոլոր արփիդավոյանները և հովիկաղազարյաններն անմիջապես կհամալրեն ընդդիմադիր դաշինքը, վերջինս կդառնա ԱԺ մեծամասնություն և դաշինքի առաջնորդը, առանց ավելորդ ձևականությունների, առանց նոր ընտրությունների ու միտիգների կդառնա վարչապետ։ Պլյուս՝ Նիկոլի թիկնազորն ունակ է նրան պաշտպանելու միայն ներքին խուժանից ու ընդդիմությունից, այն անուժ է օտար հատուկ ծառայությունների դեմ, եթե չասենք, որ թիկնազորից շատերին հենց օտարներն են ներդրել (ի դեպ, չեն բացառվում նաև «դժբախտ պատահարի» կամ «առողջական խնդիրների» տարբերակները)։

Ո՞րն է ելքը Նիկոլի համար. նա պետք է ինքնուրույն բացահայտի ինչ որ կարող է, որպեսզի խփելու գայթակղության մի մասը վերանա, ու փախնի։ 2008-ից նա գիտի Հայաստանից փախնելու գաղտնի ձևերը, թող վերականգնի հին ուղիներն ու փախնի։

Այս դեպքում կհզորանա Հայաստանի ազգային անվտանգության կարևորագույն սպառնալիքը՝ ժեխիզմը, քանի որ ժեխի համար Նիկոլը ձեռք կբերի 12-րդ իմամի կարգավիճակ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին