Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլի ախպեր» Սամվել Ալեքսանյանը շարունակում է գնորդների հաշվին գերհարստանալ
«Երևան Սիթի» սուպերմարկետում եգիպտացորենի մաքրված 2 հատ կողրիկը վաճառվում է 755 դրամով։ Դա այն դեպքում, որ հիմա Երևանի բանջարեղենի խանութներում եգիպտացորենի մեկ հատ չմաքրված կողրիկի գինը 120 դրամ է։
Սամվել Ալեքսանյանը շարունակում է գնորդների հաշվին գերհարստանալ։ Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի և բազում այլ բիզնեսների տեր Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր շաքարավազի բիզնեսի մեջ մենաշնորհ դիրքի, Արմեն Իսրայելյանի(Ձկնկուլ մականունով) սպանության մեջ։
Սամվել Ալեքսանյանն էլ լրագրողներին ասել էր՝ Նիկոլը մեր ախպերն ա։