Ֆրանսիայում անցկացվում են բողոքի զանգվածային ցույցեր, որի կազմակերպիչները սկզբնական շրջանում այն անվանել էին «դեղին բաճկոններ»-՝ ի պատիվ Ֆրանսիայում վարորդների համար պարտադիր իրի:
Սակայն ցույցերը վերածվել են հակակառավական ակցիայի՝ պահանջելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը:
Ուշագրավ է, որ , ըստ մեր աղբյուրի, ցուցարարներն իրենց հերոսներ են համարում և ոգևորված են արգենտինացի հեղափոխական Չե Գուեվարայի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պատմություններից:
Asekose.am-ի զրուցակիցը Լիոնից նշում է, որ ֆրանսիական կայքերը , հիշեցնելով Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի պարը Երևանում՝ նշում են՝ «Նիկոլի ձեռքը «խերով» էր»` La chance a toqué nos portes avec Nikol Pashinyan. նման վերնագրեր կարելի է հանդիպել ֆրանսիական կայքերում:
Իսկ ֆեյսբուք սոցիալական ցանցում ցույցերը լուսաբանող ու բողոքի ակցիաների մասին տեղեկատվություն տարածող էջը հիշեցնում է երևանյան ցույցերի կարգախոսներից մեկը՝ Dégageons Macron՝ Մակրոն,ս..իր:
Նշենք, որ լրատվամիջոցները հայտնում են նաև, թե չշտված տվյալների համաձայն՝ ակցիայի ընթացքում արձանագրված բախումների արդյունքում կա 4 զոհ, որոնցից մեկը վրաերթի արդյունք է: