▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի ծոցը» մտնելու նրա ողջ ճիգի ընթացքում հիշում էի․․․Գեղամ Մանուկյանը՝ Թաթուլ Հակոբյանի մասին

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ 

ՉՈՒԿՉԱՆ ՈՒ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ…

Չզարմանաք վերնագրի համար։ Ճիշտ նույն վիճակն է, հայտնի անեկդոտը. չուկչան (կներեն այդ ազգի ներկայացուցիցչները, չեմ ցանկանում վիրավորել), նստած ռումբի հետ խաղում է։ Անցորդը զգուշացնում է՝ թե կպայթի։ Չուկչան էլ հակադարձում է՝ չուկչան հիմար չի, չուկչան էլի ռումբ ունի…

Թաթուլի վիճակն է հիմա։ Ձեռքի տակ ինչ-որ փաստեր, փաստաթղթեր են հայտնվել, անգիտակից,անգաղափար շաղ է տալիս դրանք։ Չուկչայի պես։

Թաթուլ Հակոբյանին պատասխանելու համար ժամանակն ափսոս է: Մարդ է։ Փող է, հոնորարներ, պատվիրատուներ, նոր «ընկերներ»: Կախված՝ որտեղից են գալիս կամ եկել։ «Նիկոլի ծոցը» մտնելու նրա ողջ ճիգի ընթացքում հիշում էի, որ ժամանակին Լիբանանի հայության հատուկ պատվերով ֆիլմ պատրաստելու համար Արցախի ազատագրված տարածքներում նկարահանումների մոնտաժն անում էր Երկիր Մեդիայում։ Մերոնք՝ կամավոր։ Նա՝ վճարովի։ Ու էսպես շարունակ տարբեր տերերի քիմքին հաճո «փաստեր» կգտնի…

Արձագանքելով՝ Թաթուլ Հակոբյանը գրել է․ 

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ընկերներից մեկը քիչ առաջ ինձ ուղարկեց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ստատուսը, որտեղ հարգարժան պատգամավորը ատելության և սուտ խոսքեր է հնչեցրել ՉՈՒԿՉԱ ժողովրդի և իմ հասցեին:
Քանի որ ես և պարոն Մանուկյանը ընկերներ չենք (ես և պարոն Մանուկյանը միմյանց ճանաչում ենք մոտ 30 տարի), չէի տեսել այդ ստատուսը:
Տարիներ առաջ ես պատգամավոր Մանուկյանին հեռացրել եմ իմ ընկերների ցանկից՝ համարելով, որ նա անպարկեշտ բառապաշար է օգտագործում: Ի դեպ, հենց նրան հեռացրեցի ընկերներիս ցանկից, ընդունեցի նրա կնոջ, մեր գործընկեր՝ Լիլիթ Մանուկյանի ընկերության հայտը:
Պարոն Մանուկյանը ստատուսը վերնագրել է՝ ՉՈՒԿՉԱՆ և Թաթուլ Հակոբյանը, ինչը ատելության խոսք է Ռուսաստանում բնակվող այդ ազգային փոքրամասնության հասցեին:
Հարգարժան պատգամավորը գրում է, թե իբր ես փորձում եմ «Նիկոլի ծոցը» մտնել:
Ես չեմ կարող մտնել որևէ մեկի ծոցը, հատկապես՝ երբ նրան՝ ՀՀ վարչապետին, անդադար մեղադրում եմ 44-օրյա աղետի մեջ, նրան համարելով թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն: Հենց Փաշինյանն է 44-օրյա աղետի պատասխանատուն:
Պարոն Մանուկյանին ուզում եմ հիշեցնել, որ իր կուսակցությունն է եղել Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս 2018 թվականին, բայց իմ կրթությունը, դաստիարակությունը և լրագրողի հանգամանքը թույլ չի տալիս գրել, թե ով և քանի անգամ է եղել տարբեր ուժերի ծոցում վերջին 130 տարիներին, քանի որ ունեմ բավարար գիտելիքներ ու ինստիտուցիոնալ հիշողություն:
Հարգարժան պատգամավորը կորցնելով ամոթի տարրական զգացումը գրել է, որ Երկիր Մեդիայում ես ֆիլմ եմ նկարել և այդ ֆիլմի համար գումար եմ ստացել, իսկ Երկիր Մեդիան՝ ոչ մի կոպեկ:
Ուրեմն, 2000-ական թթ Լիբանանի ԱՐՑԱԽ ֆոնդը հատկացրել է 2.000 դոլար բյուջե, որպեսզի ես որպես լրագրող ֆիլմ նկարեմ, ինչը արել եմ և այդ ֆիլմը՝ ՄՌԱՎԻՑ՝ ԱՐԱՔՍ, Երկիր Մեդիան ցուցադրել է բազմաթիվ անգամ:
Այդ 2000 դոլար ընդհանու գումարը բաշխվել է 3 մարդու միջև՝
1. լրագրող Թաթուլ Հակոբյան - ֆիլմի հեղինակ, սցենարի հեղինակ,
2. Ջիվան Ավետիսյան, ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ - ֆիլմի ռեժիսոր- ՎՃԱՐՎԵԼ Է
3. Հրաչյա Հարությունյան (գուցե այստեղ հիշողություն դավաճանի օպերատորի ճիշտ անունը հիշելու, բայց ոնց որ Հրաչն էր) - Ֆիլմի օպերատոր, ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ- վճարվել է:
Մոտ մեկ շաբաթ ես, Ջիվանը և Հրաչը շրջել ենք Մռավից Արաքս և ֆիլմ նկարել ընդամենը 2000 դոլարով: Այո, ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՆ մոնտաժի համար փող չի վերցրել, բայց հեռուստաընկերության 2 աշխատակիցներ՝ Ջիվանը և Հրաչը իրենց բաժինն են ստացել այդ 2.000 դոլարից: Հիմա արխիվս Երևանում է և հավանաբար թղթերիս մեջ պահած կլինեմ, թե ինչքան են վճարվել Ջիվանը և Հրաչը, որոնք շատ լավ գործ արեցին, ինչի համար իրոք շնորհակալ եմ:
Սա է իրականությունը և ցավալիորեն, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը սուտ է տարածում: Այդ ֆիլմը ՁՐԻԱԲԱՐ տրամադրվել է ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ-ին և դա եղել իմ և ԱՐՑԱԽ ֆոնդի պայմանավորվածությունը:
Ցավում եմ, որ ԱԺ պատգամավորը՝ մեր երկրի համար այս մղձավանջային օրերին զբաղվում է լրագրողի հասցեին ստեր տարածելու և ՉՈՒԿՉԱ ժողովրդի նկատմամբ ատելության խոսք տարածելու մեջ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին