▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլի «դաշնակահար-նախագահը» պետք է հիշի՝ ու՞մ պատճառով չկանգնեցվեց պատերազմը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Իսկ ու՞մ պատճառով պատերազմը չդադարեցվեց 2020-ի հոկտեմբերի 19-20-ին։
Ինչպես կասեր Վ. Պուտինը՝ «դժբախտաբար մեր ամերիկացի… հայ գործընկերները չհամաձայնվեցին իմ պատերազմը դադարեցնելու առաջարկին, որի արդյունքում Շուշին մնալու էր հայկական ուժերի վերահսկողության տակ»։
2020թ. նոյեմբերի 17:
Նիկոլի նշանակած «դաշնակահար- նախագահը», երբ խոսում է Պուտինի ՝ պատերազմը դադարեցնելու ջանքերի մասին, պետք է հիշի նաև վերջինիս միտքը, որ պատերազմը չկանգնեցվեց Նիկոլի պատճառով։
Ու սա է Նիկոլի գլխավոր մեղքը, որի տակից ո՞նց է դուրս գալու, անկեղծորեն դժվար է պատկերացնել։
Մենք՝ հեչ, նահատակված տղաներն ու Տեր Աստված կորոշեն ամեն բան։
Աստծով ու ոգով»։

 

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին